Նորարար և տպավորիչ․ ՄՈԳՈ-ն վերաբացեց «Կենտրոն» մասնաճյուղը

12.03.2024

Նորարար և տպավորիչ․ ՄՈԳՈ-ն վերաբացեց «Կենտրոն» մասնաճյուղը

ՄՈԳՈ-ի «Կենտրոն» մասնաճյուղը, որը գտնվում է Չարենցի 121/3 հասցեում, վերանորոգումից հետո պաշտոնապես դռները բացեց փետրվարի 6-ին։

Ընկերությունն ընդգծում է, որ կարևորում է հաճախորդների սպասարկման բարձր որակը և հարմարավետությունը։ Այդ պատճառով վերանորոգվում են բոլոր մասնաճյուղերը՝ դարձնելով դրանք ավելի հարմարավետ, ինչպես նաև անդադար աշխատանք է տարվում սպասարկման որակը բարելավելու համար։

ՄՈԳՈ-ն «Կենտրոն» մասնաճյուղում ֆինանսաբանկային ոլորտի համար արտասովոր և նորարար քայլ է կատարել՝ ավելացնելով բար, որտեղ բարիստան հաճախորդներին առաջարկելու է սուրճի լայն տեսականի։