Գաղտնիության քաղաքականություն
Կայքի օգտագործման պայմաններ և գաղտնիության քաղաքականություն
Սույն կայքի (այսուհետ՝ Կայք) օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությամբ (այսուհետ` Պայմաններ) կարգավորում են «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն) ինտերնետային կայք էջի և դրանում առկա Անձնական էջի բացման, սպասարկման, օգտագործման կանոնները։ Խնդրում ենք ուշադիր կարդալ Պայմանները, քանի որ այն հանդիսանում է կայքի օգտագործման վերաբերյալ Ընկերության և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Եթե սույն Օգտագործման պայմանների և գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:
Կայքից օգտվելիս արգելվում է այլ անձանց տրամադրել կամ հրապարակել որևէ անձնական տեղեկատվություն։
Կայքը կարող է պարունակել տեղեկատվություն այլ կայքերի աղբյուրներից և հղումներ դեպի այլ կայքեր: Ընկերությունը չի հաստատում, չի հովանավորում, չի երաշխավորում կամ այլ կերպ պատասխանատվություն չի ստանձնում հղված կայքերում արտացոլված տեղեկատվության համար: Ընկերությունը վերահսկողություն չի իրականացնում հղված կայքերի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար:
Ընկերությունը իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը կամ թարմացնել Կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Շարունակելով օգտագործել Կայքը՝ Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված բոլոր փոփոխությունների հետ:
Դուք իրավունք չունեք
ա. Կայքում առկա տվյալները պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Կայքից սույն Պայմանների համապատասխան բնականոն օգտվելու համար (օրինակ՝ տվյալների պահումը համակարգչի RAM հիշողությունում):
բ. Կայքից օգտվելիս խախտել Ընկերության կամ այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել կայքի այլ օգտագործողների կողմից դրանից օգտվելը:
գ. Կայքից օգտվելիս չտարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ:
դ․ Կիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է Կայքի բնականոն աշխատանքին:
ե. Օգտագործել որևէ սարք, ավտոմատ ծրագրային ապահովում կամ իրականացնել գործընթաց (spiders, robots, etc.), որն ուղղված է Կայքի կամ դրա առանձին մասերի փոփոխություններին հետևելուն կամ պատճենահանելուն:
զ. Փորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ Կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է:
է. Կատարել այլ գործողություն, որը խախտում է կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները կամ Կայքի բնականոն աշխատանքը:
Կայքը օգտագործում և պահում է քուքիներ (cookies), վերլուծություններ կատարելու, գովազդներն անհատականացնելու և կայքում Ձեր նախընտրությունները ուսումնասիրելու համար։ Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Մենք կարևորում ենք Ձեր տվյալների գաղտնիության ապահովումը։ Սեղմելով «Ընդունել» կոճակը՝ դուք համաձայնում եք կայքի կողմից քուքիների օգտագործմանը։
Կայքում Անձնական էջ ունենալու դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում Անձնական էջում գործողությունների իսկության, ամբողջականության, արժանահավատության և դրանից բխող հետևանքների համար: Ձեր անձնական էջում կատարվող գործողությունները Կայքի կողմից դիտարկվելու են որպես Ձեր կամքի ուղղակի և իրական արտահայտում: Կայքը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից կատարված տպագրական և այլ սխալների համար:
Դուք պարտավորվում եք պահպանել Անձնական էջ մուտք գործելու համար անհրաժեշտ տեղեկությունների գաղտնիությունը, չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հայտնի չդարձնել Ձեր Անձնական էջի բացման և շահագործման համար օգտագործվող գաղտնաբառերը, կոդերը և այլ տվյալները կամ կատարել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել այդպիսի տվյալներն երրորդ անձանց հայտնի դառնալուն։
Կայքն իրավունք ունի
- սեփական նախաձեռնությամբ՝ ժամանակավորապես, ամբողջովին կամ մասամբ դադարեցնել Ձեր Անձնական էջի միջոցով ծառայությունների մատուցումը՝ համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնելու կամ վերջինիս անվտանգությունը, հուսալիությունը և անխափան աշխատանքն ապահովելու նկատառումներով,
- կասեցնել կամ դադարեցնել Ձեր Անձնական էջի օգտագործումը սույն Պայմանների խախտմամբ այն օգտագործվելու պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ Ընկերությունը հիմքեր ունի ենթադրելու, որ Ձեր Անձնական էջն օգտագործվում է երրորդ անձանց կողմից,
Կայքի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։
Տվյալների Գաղտնիության Ապահովան Գործընթաց
1․ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
«Ընկերություն»` «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ
«Անձնական տվյալների մշակում»` անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, պահպանելու, օգտագործելու, վերափոխելու, վերականգնելու, փոխանցելու, ուղղելու, ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ
«Հաճախորդ»` անձ, ով օգտագործում է, օգտագործել է կամ հետաքրքրություն է հայտնել օգտագործել Ընկերության կողմից մատուցվող ցանկացած Ծառայություն:
«Ծառայություն»` Ընկերության կողմից մատուցվող ցանկացած ծառայություն
«Անձնական տվյալներ»` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը,
«Վերահսկող Մարմին»` Պետական մարմին կամ հաստատություն, որն իրավասու է վերանայել տվյալների պաշտպանության ոլորտում համապատասխանությունը։
2․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ընկերությունը ապահովում է Անձնական տվյալների գաղտնիությունը, տվյալների պաշտպանությունը և կոնֆիդենցիալությունը: Տվյալների գաղտնիության ապահովման գործընթացը (այսուհետ` Գործընթաց) սահմանում է, թե Ընկերությունը ինչ տեղեկություններ Է հավաքագրում, ինչ նպատակներով և միջոցներով, և որոնք են Հաճախորդի իրավունքները:
Սույն Գործընթացը կիրառվում է հետևյալ դեպքերում`
· Օգտվում եք կամ մտադիր եք օգտվել Ընկերության կողմից մատուցվող ցանկացած Ծառայությունից,
· Ներկայացնում եք Հաճախորդին (վճարող, գրավատու, լիազորված ներկայացուցիչ և այլն) կամ նշված եք որպես Հաճախորդի կոնտակտային անձ,
· Նախկինում օգտվել եք Ընկերության Ծառայություններից,
· Կապ եք հաստատել Ընկերության հետ կամ այցելել եք գործունեության վայր,
· Մուտք եք գործել Ընկերության պաշտոնական կայք էջ,
· Ցանկացած այլ միջոցով տրամադրել եք Ձեր անձնական տվյալները՝ տյալների մշակման որևէ նպատակով։
3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ընկերությունը կարող է մշակել Անձնական տվյալները տարբեր նպատակներով և տարբեր իրավական հիմքերով: Ընկերությունը կարող է Անձնական տվյալները ստանալ ինչպես Հաճախորդից, այնպես էլ արտաքին աղբյուրներից, ինչպիսիք են պետական և մասնավոր տեղեկատվական համակարգերը և այլ երրորդ անձինք:
Անձնական տվյալների մշակումը անհրաժեշտ է պայմանագրի կնքման կամ որևէ Ծառայություն մատուցելու համար, վճարունակության գնահատման և վարկի տրամադրման որոշման կայացման, ինչպես նաև Ընկերության օրինական շահերը պաշտպանելու՝ խարդախությունը կամ խարդախության փորձը կանխարգելելու, միջոցները վերադարձնելու, պարտքերի հավաքագրման, ապացուցելու Ձեր կողմից տրված համաձայնություն/ները, ցանկացած վեճ լուծելու, ինչպես նաև բարձրաձայնելու և ներկայացնելու իրավական պահանջներ:
Ընկերությունը իրավունք ունի նաև կատարելու Անձնական տվյալների վերլուծություն՝ իր Ծառայությունների բարելավման, անվտանգության և որակյալ Ծառայություն մատուցելու համար:
Իրավական հիմքերը․
Անձնական տվյալների մշակման և վարկարժանության գնահատման համար, Մարքեթինգային և գովազդային տեղեկատվություն տրամադրելու, առաջարկներ ներկայացնելու համար Դուք պետք է տրամադրեք եք ձեր թույլտվությունը/համաձայնությունը, որի հիման վրա Ընկերությունը նաև հարցումներ է կատարում Նորք տեղեկատվական կենտրոնից և Աքռա ռեգիստրից։
3.1. Դիմումի մշակումը և Ծառայությունների տրամադրման պայմանագիր կնքելը
Ընկերությունը հիմնականում Անձնական տվյալները մշակում է Ծառայություններ մատուցելու համար և նախքան պայմանգրի կնքումը իրականացնում է տարբեր հարցումներ և գնահատումներ, որոնց հիման վրա կնքում, կատարում կամ դադարեցնում է պայմանագիրը: Ընկերությունը մշակում է տեղեկատվություն, որը թույլ կտա նույնականացնել Հաճախորդին, ստուգել իր տրամադրած տեղեկատվությունը և առավել հարմար Ծառայություն առաջարկել: Ընկերությունը կարող է նաև մշակել Հաճախորդի հետ կապ ունեցող անձանց տվյալները, ինչպիսիք են կոնտակտային անձը, երաշխավորը, վճարողը, գրավատուն կամ լիազորված ներկայացուցիչը: Վերոնշյալ անձանց կոնտակտային տվյալներ տրամադրելու դեպքում պարտավոր եք այդ մասին տեղեկացնել տվյալ անձին։
Եթե Դուք հայտ եք ներկայացրել, Ընկերությունը կվերանայի Ձեր տրամադրած տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, կապ կհաստատի Ձեզ հետ, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, որոնք անհրաժեշտ են Ձեզ հետ պայմանագիր կնքելու կամ ծառայություն մատուցելու համար:
Ծառայության պայմանագրի կատարման կամ Ծառայության պայմանագրի կնքման նախապատրաստման համար մշակվող Անձնական տվյալներ․
|
|
|
|
|
|
3.2. Վճարունակության և վարկային պատմության գնահատում
Ծառայությունները մատուցելու համար Ընկերությունը կատարում է մի շարք հարցումներ և գնահատումներ, ինչպիսիք են՝ Ձեր վճարունակության գնահատումը, վարկային պատմությունը և եկամտի աղբյուրը: Այս պահանջներին համապատասխանելու համար Ընկերությունը կարող է մշակել տարբեր տվյալներ, որոնք թույլ են տալիս գնահատել Հաճախորդին, որոշել նրա վճարունակությունը, եկամուտների աղբյուրները, այլ պարտավորությունների չափը, ինչպես նաև կատարել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կանխարգելման օրենքի պահանջները:
Անձնական տվյալների ստացման իրավական հիմք է հանդիսանում հաճախորդի կողմից տրված համաձայնությունը։
3.3. Վճարումների մշակում
Իրավական պահանջների համապատասխանության ապահովման համար (հաշվապահական հաշվառման, փողերի լվացման դեմ պայքարի, վճարների մշակման, կանխավճարների մշակման և վճարների հետ կապված այլ փաստաթղթերի պահպանման համար) Ընկերությունը մշակում է վճարումների, ինչպես նաև Ընկերության նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալները:
3.4. Մարկետինգային և գովազդային միջոցառումներ
Ընկերությունը կարող է մշակել որոշակի Անձնական տվյալներ, որպեսզի տեղեկացնի նորությունների, վիճակախաղերի, գովազդների մասին և Հաճախորդին անհատականացված առաջարկներ ուղարկի: Անհատականացված առաջարկների և գովազդների դեպքում Ընկերությունը կարող է օգտագործել պրոֆիլավորում։Այս տվյալներից մի քանիսը Ընկերությունը հավաքում է cookie ֆայլերի միջոցով:
Իրավական հիմք է հանդիսանում հաճախորդի կողմից տրված համաձայնությունը մարքեթինգային և գովազդային տեղեկատվություն ստանալու վերաբերյալ:
3.5. Հաճախորդների սպասարկում, կապ
Ծառայություններ մատուցելու, խորհրդատվություն տրամադրելու, Ծառայությունների հետ կապված ցանկացած այլ հարցի կարգավորման համար Ընկերությունը կարող է մշակել Հաճախորդի տվյալները, որոնք արդեն առկա են (օրինակ՝ անունը, կոնտակտային տվյալները) և այն տվյալները, որոնք տրամադրվում է շփման ընթացքում:
3.6. Ընկերության օրինական շահերի պաշտպանում, ներառյալ պարտքերի հավաքագրում և փոխանցում
Որոշ դեպքերում Ընկերությունը կարող է մշակել Անձնական տվյալները իր օրինական շահերը պաշտպանելու համար, ինչպիսիք են խարդախության կամ խարդախության փորձի կանխումը, միջոցների, պարտքերի հավաքագրումը, Հաճախորդի կողմից տրված համաձայնության հաստատումը, վեճերի լուծումը, ինչպես նաև դատական պահանջների ներկայացումը և պաշտպանությունը:
Ընկերությունը կարող է խնդրել լրացուցիչ կոնտակտային անձի մասին տեղեկություններ տրամադրել: Այդ տեղեկատվությունը կօգտագործվի այն դեպքերում, երբ Ընկերությունը չի կարող կապ հաստատել Հաճախորդի հետ։ Այլ անձի կոնտակտային տվյալներ տրամադրելու դեպքում պարտավորվում եք այդ մասին տեղեկացնել տվյալ անձին։
3.7. Վերլուծել և կատարելագործել Ծառայությունները
Ընկերությունը կարող է մշակել Ձեր անձնական տվյալները, որպեսզի պարզի, թե ինչ կարծիք ունեք իր Ծառայությունների մասին, ինչպես նաև կատարի Ծառայությունների վերլուծություն, հաճախորդների վիճակագրություն և այլ վերլուծական տեղեկությունների գնահատում՝ Ծառայության բարելավման և թերությունների կանխման նպատակով:
3.8. Տեխնիկական հսկողություն և կատարելագործում
Ընկերության Ծառայությունների օգտագործումը վերահսկելու համար, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ տվյալների բազաների, կայքերի և ցանցերի աշխատանքը վերահսկելու համար կարող է մշակվել տարբեր տեխնիկական տվյալներ, որոնք ստացվում են cookie ֆայլերից, վերահսկողության օրագրերից և այլ տեխնիկական լուծումներից:
Վերոնշյալ փուլերում, ելնելով յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունից, Անձնական տվյալների մշակումը իրենից ենթադրում է հետևյալ քայլերի իրականացումը․
· Կրթության և/կամ աշխատանքի մասին տեղեկություններ։
· Ֆինանսական տվյալներ (պարտավորությունների, եկամուտների և այլի վերաբերյալ)։
· Միջոցների ծագման մասին տեղեկատվություն (գործատուի, գործընկերների, բիզնեսի, բանկային հաշվետվությունների կամ այլ տվյալների մասին, որոնք թույլ կտան ստուգել Հաճախորդի միջոցները և ապահովել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման օրենքի պահանջները)։
· Ֆինանսական տվյալներ (պարտավորությունների, եկամուտների և այլի վերաբերյալ)։
· Կատարած վճարումների և բանկային հաշիվների, պարտավորությունների կատարման մասին տվյալներ։
· Ինքնության վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ծննդյան ամսաթիվը, վարորդական իրավունքի տվյալները, ընտանեկան կարգավիճակ)։
· Հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ։Տեղեկություններ վիճակախաղերի, գովազդային կամ այլ արշավների մասնակցության մասին։
· Տեղեկատվություն, որը ստացվում է cookie-ներից և նմանատիպ տեխնոլոգիաներից՝ օգտատերերի նախասիրությունների և հետաքրքրությունների մասին։IP հասցեն և այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք սահմանափակված չեն օրենքով։
· Բրաուզերի տեսակ և տարբերակ։
· ժամային գոտի, տարբեր մեթատվյալներ, կայքի մուտքի մասին տեղեկություններ, կայքի հետ փոխազդեցության մասին տեղեկություններ, տվյալների մուտքագրման, փոփոխությունների և այդ նպատակով այլ տեղեկություններ։ Նախասիրությունների և ծառայությունից բավարարվածության մասին տեղեկություններ: Ծառայության մասին տեղեկատվություն, որը օգտագործում եք կամ օգտագործել եք։
· Ձեր համաձայնության մասին տեղեկություն։
· Զանգերի ձայնագրություններ։
· Այլ տեղեկություններ, որոնք կարող եք տրամադրել Ընկերությանը կապի ընթացքում, կամ, որոնք կարող են պահանջվել տվյալների մշակման նպատակով:
4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Կախված տվյալների մշակման նպատակից, Ընկերությունը կարող է անձնական տվյալները ստանալ տարբեր աղբյուրներից.
|
|
|
5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Ընկերությանը Ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ է Անձնական տվյալների մի մասը տրամադրել երրորդ կողմի ծառայություններ մատուցողներին (այսուհետ՝ Ծառայություններ մատուցողներ) և այլ տվյալների ստացողների, օրինակ՝
· Պետական մարմիններ և այլ հաստատություններ (ինչպիսիք են Ճանապարհային Ոստիկանությունը), ինչպես նաև իրավապահ մարմիններ, դատավորներ, վերահսկող մարմիններ և ֆինանսական հետաքննությունների մարմիններ և երրորդ անձինք, որոնք վարում են վարկային տարբեր ռեգիստրեր և այլ օրենքով չարգելված դեպքերում
· Ծառայությունների մատուցման և պայմանագրի կնքման և/կամ կատարման մեջ ներգրավված այլ երրորդ անձի, ինչպիսին կարող են լինել վաճառողը կամ գնորդը
· Ծառայություններ մատուցողներ, որոնք տրամադրում են ծրագրային ապահովման և խարդախության հայտնաբերման միջոցներ, հաճախորդների նույնականացման միջոցներ, սերվերների համատեղ հյուրընկալման ծառայություններ, ինչպես նաև տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ծառայություններ, էլեկտրոնային փոստի և բովանդակության առաքման միջոցներ, փոստային, մարքեթինգի, հաշվապահական, իրավական, աուդիտորական, ՏՏ, վեբ վերլուծական, ինչպես նաև առցանց մարքեթինգային ծառայություններ և այլ Ծառայություններ, որոնք անհրաժեշտ են,
· Պարտքերի հավաքագրման կամ ամրագրված իրավունքներով օժտված այլ իրավաբանական անձինք, դատարաններ, վեճերի լուծման արտադատական մարմիններ, որոնք կառավարում են սնանկության կամ լուծարման գործեր:
Օրենքով սահմանված դեպքերում Ընկերությունը պարտավոր է և/կամ իրավունք ունի տրամադրել կամ բացահայտել Անձնական տվյալներ և այլ տեղեկություններ, այդ թվում՝
· Գնորդին, որը ձեռք է բերում Ընկերությունը կամ Ընկերության մի մասը,
· Երրորդ կողմին, եթե Ընկերությունը վաճառի կամ գնի որևէ բիզնես կամ միավորվի այլ կազմակերպության հետ,
· Երրորդ կողմին, եթե Ընկերությունը համագործակցում է այլ ընկերությունների կամ ձեռնարկությունների հետ, վերակազմակերպվում, լուծարվում է կամ այլ կերպ բիզնես գործարք է կատարում կամ վաճառում է ակտիվների մի մասը կամ ամբողջը: Նման գործարքներում տեղեկությունները կարող են լինել փոխանցված ակտիվների շարքում:
Անձնական տվյալները Ծառայության մատուցողներին տրամադրելու դեպքում, Ընկերությունը հետևում է Անձնական տվյալների պաշտպանության օրենքի պահանջներին, մասնավորապես`
· Փոխանցում է միայն տվյալների նվազագույն ծավալը, որը անհրաժեշտ է տվյալ Ծառայության մատակարարին,
· Համագործակցում է միայն այնպիսի Ծառայություններ մատուցողների հետ, որոնք կարող են ապահովել Անձնական տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ,
· Եթե Ծառայություններ մատուցողը հանդիսանում է Անձնական տվյալների մշակող, ապա նա կարող է մշակել տվյալները միայն Ընկերության հրահանգներին և գրավոր համաձայնագրին համապատասխան և չի կարող օգտագործել դրանք այլ նպատակներով:
· Եթե Ծառայության մատուցողներից որևէ մեկը գտնվում է ԵՄ/ԵՏՄ-ից դուրս, Ընկերությունը Տվյալները տրամադրում է անձնական տվյալների պաշտպանության համապատասխան օրենքի պահանջներով, ներառյալ՝ ԵՄ ստանդարտ պայմանագրային դրույթներ կնքելով կամ տվյալների փոխանցման այլ համապատասխան հիմքեր օգտագործելով, որոնք նախատեսված են անձնական տվյալների պաշտպանության օրենքով, ինչպիսիք են վարքագծի կանոնները կամ Համագործակցել երկրում տեղակայված ծառայություններ մատուցողների հետ, ինչը ապահովում է տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ Եվրոպական հանձնաժողովի համապատասխանության որոշման համաձայն:
6. ՏԵՍԱԳՐՈՒՄ/ՏԵՍԱՀՍԿՈՒՄ
Ընկերության գործունեության վայրերում տեղադրված են տեսախցիկներ: Ընկերությունը տվյալները մշակում է իր օրինական շահերի համար՝ հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և սեփականության պաշտպանման համար: Տեսահսկումը գործում է 24 ժամ, շաբաթական 7 օր:
7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ԿԻԱՐԱՌՈՒՄԸ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼԸ
Պրոֆիլիավորումը հաճախորդների գնահատումն է որոշակի պարամետրերով, ինչպիսիք են տնտեսական իրավիճակը, անձնական նախասիրությունները, հետաքրքրությունները, վարքագիծը և այլն:
Ավտոմատացված որոշումներ կայացնելը՝ տեխնոլոգիական, ավտոմատացված միջոցներով որոշումներ կայացնելու հնարավորություն է՝ օգտագործելով Հաճախորդի կողմից տրամադրված տվյալները կամ պրոֆիլավորման արդյունքում ստացված տեղեկատվությունը:
Ընկերությունը իր Ծառայություններից օգտվելու համար ներկայացրած դիմումը մշակելիս կարող է օգտագործել պրոֆիլավորման և ավտոմատացված որոշումներ կայացնելու հնարավորությունից՝ վարկային ունակության և ռիսկերի գնահատման, վարկի առավելագույն գումարի որոշման, խարդախության ռիսկի գնահատման և կանխարգելման, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պարտավորությունների կատարման համար:
Ընկերությունը պարբերաբար վերանայում է իր ալգորիթմները և Ծառայությունների մատուցման պայմանները՝ կանխելու համար գնահատման սխալները և անճշտությունները:
Բացի այդ, պրոֆիլավորման և ավտոմատացված որոշումների կայացման մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր է ավելի հարմարավետ Ծառայություններ տրամադրել, ինչպես նաև անհատականացված մարքեթինգային և առևտրային առաջարկներ, ներառյալ զեղչեր և հատուկ պայմաններ ներկայացնել, կատարել Հաճախորդների վերլուծություն։
8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Ընկերությունը պահպանում է Հաճախորդի Անձնական տվյալները, եթե.
· Տվյալների մշակման համար առկա է օրինական հիմք, ինչպես նաև տվյալների մշակման նպատակ (կնքված Ծառայությունը դեռևս գործում է կամ վավեր է),
· Գործող օրենսդրությանը համապատասխան Ընկերությունը պարտավոր է պահպանել Անձնական տվյալները,
· Անհրաժեշտ է Ընկերության օրինական շահերը պաշտպանելու համար՝ իրավական պահանջներ առաջադրելու և այլնի համար:
Վերոգրյալ պայմանների բացակայության կամ լրանալուն պես, Ընկերությունը ջնջում կամ արխիվցնում է Հաճախորդի Անձնական տվյալները՝ համաձայն օրենսդրական պահանջների:
9. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Որպես տվյալների սուբյեկտ, Հաճախորդը ունի Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված որոշակի իրավունքներ: Այդ իրավունքները ենթադրում են, որ կարող է.
· Ստանալ իր Անձնական տվյալների և դրանց մշակման մասին տեղեկություններ,
· Պահանջել ջնջել սխալ կամ ոչ ճշգրիտ տվյալները, ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Ընկերությունը չի կարող ջնջել այն տվյալները, որոնք պարտավոր է մշակել և պահպանել գործող օրենքի համաձայն կամ որոնք կարող են անհրաժեշտ լինել իր իրավունքների պաշտպանության կամ դատական հայց առաջադրելու համար, եթե Ընկերության իրավունքները խախտվել են,
· Ընկերության կողմից Անձնական տվյալների մշակման դեմ բողոքել: Նման առարկման դեպքում Ընկերությունը այլևս չի մշակի Հաճախորդի անձնական տվյալները, եթե առկա չէ մշակման համար օրինական հիմքեր,
· Պահանջել Անձնական տվյալները այլ տվյալների վերահսկողի փոխանցել, պայմանով, որ դա չի ազդի պաշտպանելու Ընկերության առևտրային գաղտնիքը կամ ցանկացած այլ գաղտնի տեղեկատվություն,
· Նախնական համաձայնության հիման վրա հետ վերցնել տվյալների մշակման համաձայնությունը:
Էլեկտրոնային փոստով կամ կարճ հողորդագրության միջոցով բաժանորդագրության ծանուցումների Համաձայնությունը կարող է չեղարկվել՝ օգտագործելով բաժանորդագրությունից դուրս գալու որևէ տարբերակ․
· էլեկտրոնային նամակ ուղարկելու միջոցով՝ info@mogo.am,
· Զանգահարելով հաճախորդների սպասարկման կենտրոն՝ 012 700 700,
· Ընկերության գործունեության վայրում՝ գրավոր դիմումի հիման վրա։
Ընկերությունը 30 օրվա ընթացքում պետք է վերանայի Հաճախորդի հարցումը և պատասխանի։ Հաճախորդը իրավունք ունի նաև բողոք ներկայացնելու Վերասկող մարմնին։
Համաձայնությունը հետ վերցնելը չի ազդում մինչ այդ մշակման օրինականության վրա:
10. ՀՂՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԿԱՅՔԵՐ
Կայքը կարող է հղումներ պարունակել երրորդ կողմի կայքերին: Երրորդ կողմի կայքերը ունեն իրենց օգտագործման պայմանները և գործընթացներըը, որոնք խորհուրդ ենք տալիս կարդալ տվյալ կայք այցելելիս: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերի և դրանց բովանդակության համար:
11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Գործընթացի փոփոխությունները հրապարակվում են նաև Ընկերության ինտերներտային էջում:
Կադրերի տվյալների հավաքագրման և գաղտնիության ապահովման գործընթաց