Սեփականատերեր
Mogo Հայաստանը Eleving Group միջազգային ընկերության մի մասն է, որը հիմնադրվել է 2012թ.։ Այսօր Eleving Group-ը հանդիսանում է միջազգային հզոր Ֆինտեխ կազմակերպություն. 2020 և 2021 թվականներին Financial Times-ը ճանաչեց Eleving Group-ը որպես Եվրոպայի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը: Որպես խմբի առաջատար ապրանքանիշ՝ Mogo-ն գործում է 12 երկրներում՝ 3 մայրցամաքներում։
Ընկերությունը 29․03․2023 թ․ իրականացրել է կանոնադրական կապիտալի համալրում, որի արդյունքում այն կազմել է 2 670 000 000 (երկու միլիարդ վեց հարյուր յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում և չունի փոքր մասնակցություն ունեցող բաժնետերեր՝ Ընկերությունը չի հրապարակում ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը՝ համաձայն նույն կանոնակարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետի: