Responsible vulnerability disclosure
«Eleving Group»-ը պարտավորվում է ապահովել իր տեղեկատվական ռեսուրսների անվտանգությունը և պաշտպանել այն կիբեր սպառնալիքներից:
Ընկերությունը խրախուսում է անվտանգության խոցելիության բացահայտումը և ողջունում է բոլոր այն անձանց, ովքեր կտեղեկացնեն մեր ծառայությունների և ռեսուրսների անվտանգության խոցելիության մասին:
Մենք ակնկալում ենք զեկույցներ՝ անվտանգության խոցելիության այնպիսի տեղեկությունների մասին, ինչպիսիք են՝ XSS, SQL ներմուծում, գաղտնագրման թերություններ, նույնականացման և այլ թերություններ:
Շրջանակ
Բացառում:
- autodiscover.mogo.am
- eleving.com/.env, eleving.com/.aws/config և eleving.com/.aws/credential (Մենք ստուգել ենք խաբեության ֆայլերի օգտագործումը, այստեղ հավաստի տեղեկություններ չկան։)
Մենք ակնկալում ենք զեկույցներ այնպիսի խոցելիության մասին, ինչպիսիք են՝ Cross-Site Scripting (XSS), SQL ներարկումներ, գաղտնագրման թերություններ, կոդերի հեռավոր կատարում, իսկորոշման թերություններ և այլն:
Անվտանգության խոցելիության բացահայտման համար չի թույլատրվում կիրառել հետևյալ թեստերի տեսակները․
- Ծառայության բաշխված մերժում (DoS, DDoS),
- Տվյալների կոտրում,
- Սոցիալական ճարտարագիտություն
- Ֆիզիկական մուտքի փորձարկում
- Ոչ տեխնիկական խոցելիության ցանկացած այլ թեստավորում
Իրավական բացահայտում․
Մենք ընդունում ենք անվտանգության խոցելիության մասին հաշվետվությունները վերը թվարկված շրջանակների համար, և համաձայնում ենք, բարեխղճորեն իրավական գործողություններ չձեռնարկել այն անհատների դեմ, ովքեր՝
- Անվտանգության խոցելիության հետազոտության ժամանակ չեն խախտել սույն քաղաքականության դրույթները,
- Ապրանքների և ծառայությունների փորձարկմանը մասնակցելիս չեն վնասել մեր համակարգերը և տվյալները,
- Զերծ են մնացել հայտնաբերված անվտանգության խոցելիության մանրամասները հանրությանը հայտնելուց՝ մինչև փոխադարձ համաձայնեցված ժամկետի ավարտը։
Մենք իրավունք ենք վերապահում ընդունել կամ մերժել խոցելիության մասին ցանկացած զեկույց և գործել ներքին կանոնների և ընթացակարգերի համաձայն:
Ինչպե՞ս կարող եք տեղեկացնել․
Եթե կարծում եք, որ մեր տեղեկատվական ռեսուրսներում խոցելիություն եք հայտնաբերել, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ security@eleving.com հասցեով և ներառել հետևյալ տեղեկությունները.
- Խոցելիության մանրամասն նկարագրություն,
- Խոցելիության օգտագործման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն,
- Հնարավորության դեպքում հղում, սքրինշոթ կամ ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգնել մեզ բացահայտել ձեր հայտնաբերած խոցելիությունը:
Ի՞նչ ակնկալիքներ ունենք ձեզանից․
Խնդրում ենք նկատի ունենալ, որ խոցելիության հետազոտության ժամանակ խիստ կարևոր է հետևել հետևյալ կանոններին․
- Չօգտագործել հայտնաբերված խոցելիությունը՝ ձեզ չպատկանող տեղեկատվություն մուտք գործելու կամ փորձելու համար (կիրառել միայն խոցելիության առկայությունը ապացուցելու համար),
- Չօգտագործել հայտնաբերված խոցելիությունը՝ տեղեկատվությունը հեռացնելու կամ փոփոխելու համար,
- Ժամանակին տեղեկացնել խոցելիության մասին և թույլ տալ շտկել այն՝ նախքան դրա հրապարակումը:
Ի՞նչ ակնկալել մեզանից․
Մենք ֆինանսական փոխհատուցում չենք առաջարկում, սակայն հաղորդված խոցելիությունը լուծվելուն պես, կարող ենք օգնություն և տեղեկատվություն տրամադրել Ձեր հրապարակման համար, եթե դրա վերաբերյալ առկա է եղել փոխադարձ համաձայնություն։