5 գաջեթներ մեքենաների համար` անհրաժեշտ յուրաքանչյուր վարորդի
31.10.2022
Այսօր գոյություն ունեն բազմաթիվ գաջեթներ մեքենաների համար, որոնք հեշտացնում են վարորդի կյանքը։ Եկենք խոսենք տեսագրող սարքերի, մարտկոցի լիցքավորիչների, կույր գոտու հայելիների, անվադողերի ճնշման մանոմետրերի և պարկտրոնիկների մասին, հասկանանք դրանց ֆունկցիոնալությունը վարորդի համար։
Տեսագրող սարքեր
Վիճահարույց դեպքեր ճանապարհներին, գողության փորձեր, ճանապարհային ոստիկանության
աշխատակիցների անօրինական գործողություններ. այս և շատ այլ խնդիրների կարող է հանդիպել յուրաքանչյուր վարորդ:
Զարմանալի չէ, որ տեսաձայնագրիչ սարքերը այսօր շատ պահանջված են վարորդների կողմից։ Ի վերջո, ձայնագրությունը կարող է դառնալ անհրաժեշտ ապացույց, որը կօգնի մեքենայի սեփականատիրոջը պատահարների դեպքում խուսափել կեղծ մեղադրանքներից և պատասխանատվության ենթարկել իրական օրինախախտներին։
Տեսագրող սարքերի ամենատարածված մոդելները «մոնոբլոկ» կորպուսովներն են, որոնք ամրացվում են ավտոմեքենայի դիմապակուն։
Նման սարքերը բավականին մատչելի են և կատարում են իրենց հիմնական գործառույթը, բայց ունեն դիտման սահմանափակ անկյուն, իսկ նկարահանման որակը համեմատաբար ցածր
է։
Մարտկոցի լիցքավորիչ
Լինում են իրավիճակներ, երբ մարտկոցը բավարար էներգիա չի ունենում մեքենան գործարկելու համար: Հատկապես հաճախ դա տեղի է ունենում ձմռանը ցրտի պատճառով: Եթե խնդիրը ծագում է բնակեցված վայրերից և բանուկ ճանապարհներից հեռու, վարորդը կարող է բախվել շատ տհաճ իրավիճակի հետ։
Խելացի և փորձառու վարորդները այդպիսի խնդիրներից խուսափելու համար ունենում են իրենց հետ մարտկոցի շարժական լիցքավորիչներ:
Նման սարքը համատեղում է շարժիչը գործարկելու և մարտկոցը լիցքավորելու գործառույթը և անփոխարինելի օգնական է երկար ճամփորդության մեկնելիս։ Դրանք կարող են աշխատել էլեկտրական ցանցին համակցված կամ մարտկոցով և լիովին անվտանգ են, եթե հետևեք օգտագործման կանոններին և հրահանգներին։
Կույր գոտու հայելիներ
Ցանկացած վարորդ կհաստատի, որ կողային հայելիները անփոխարինելի են երթևեկության ժամանակ, քանի որ թույլ են տալիս հետևել մեքենայի հետևում տեղի ունեցող իրավիճակին: Սակայն յուրաքանչյուր հայելի ունի այսպես կոչված կույր գոտի, դա մեքենայի շուրջը հայելիների տեսադաշտը չծածկող տարածքն է։
Այս խնդիրը լուծվում է կոր հարթությամբ լրացուցիչ հայելիների օգնությամբ, որոնք ամրացվում են կողային հայելիներին։
Դրանք չպետք է զբաղեցնեն հայելու մակերեսի մեկ սանտիմետրից ավելին։ Այս կարգավորումը վարորդին թույլ կտա գնահատել իր և այլ մեքենայի կամ այլ խոչընդոտի միջև եղած հեռավորությունը:
Անվադողերի ճնշման մանոմետր
Անվադողերի ճնշումը վերահսկելը չափազանց կարևոր է, քանի որ դրանից են կախված շատ հանգամանքներ՝ վառելիքի սպառման ծավալները, մեքենայի կառավարելիությունը, անվադողերի ռետինի մաշվելու արագությունը:
Անվադողերի ճնշումը խորհուրդ է տրվում ստուգել երկու շաբաթը մեկ անգամ կամ յուրաքանչյուր 1500 կմ վազքից հետո: Ձմռանը այս ստուգումը պետք է իրականացնել ավելի հաճախ։
Որպեսզի հասկանաք, արդյոք անվադողերը փչելու անհրաժեշտություն կա, թե ոչ, պետք չէ ամեն անգամ գնալ ավտոսպասարկման կետ։ Բավական է մեքենայի մեջ ունենալ անվադողերի ճնշման չափիչ։ Այս շարժական սարքը թույլ է տալիս վարորդին ժամանակ, գումար խնայել և շատ տեղ չի զբաղեցնում մեքենայում։
Ավտոկայանման սենսորներ կամ պարկտրոնիկներ
Յուրաքանչյուր սկսնակ վարորդ կարող է վկայել, որ մեքենայի կայանումը ամենաբարդ գործերից մեկն է։ Էլեկտրոնային կայանման համակարգը կամ ավտոմեքենայի կայանման սենսորները գաջեթներ են մեքենաների համար, որոնք օգնում են վարորդին խուսափել վթարներից փոքր տարածքում, օրինակ՝ ավտոկայանատեղերում։
Բամպերի վրա տեղադրված սենսորները որոշում են մոտակա օբյեկտի հեռավորությունը, այն փոխանցում մոնիտորին և կրիտիկական իրավիճակներում նախազգուշացնում վարորդին:
Ավտովարկ մեկ օրում
Եթե դուք արդեն կայացրել եք որոշում ձեռք բերել ավտոմեքենա, բայց դեռ չունեք բավականին դրամական միջոցներ, դիմե՛ք ՄՈԳՈ։
Մենք առաջարկում ենք 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։
ՄՈԳՈ ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, ովքեր որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։
Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։