Ի՞նչու են մարդիկ գնում մեքենա
30.07.2021
Շատերս շտապում ենք մեքենա գնել, բայց ինչո՞վ է պայմանավորված այդ պահանջը։ Փորձել ենք պարզել և դուրս բերել ամենատարածված 5 դրդապատճառները։
Մեքենան իմ փրկությունն է
Կենցաղային խնդիրներ, ամառանոց, մեծ ընտանիք, գնումներ և վերանորոգման աշխատանքներ՝ այս ամենը անհնարին է դառնում կամ էլ շատ անհարմար առանց “լավագույն ընկերոջ”՝ ավտոմեքենայի։
Դա է պատճառը, որ անգամ առանց կանխիկ գումարի, այլ Ավտովարկ-ի միջոցով մարդիկ պատրաստ են գնել մեքենա։
Մեքենան իմ աշխատանքն է
Մեքենա գնելու, թերևս ամենաարդարացված պատճառը: Չէ՞ որ որոշ մասնագիտություններ պահանջում են մեքենայի առկայություն և մարդիկ վաստակում են գումար հենց իրենց իսկ ավտոմեքենայով։
Նաև եթե ունեն մեքենա պահանջված պահին կարող ենք օգտվել մեքենայի գրավով վարկից և ստանալ, գումար շարունակելով վարել մեքենան։
Մեքենան իմ հանգիստն է
Ճամփորդություններ, ընկերների հետ խնջույքներ և ազատություն․․․ Ինչպե՞ս կարելի է զրկել մեզ այս ամենից։ Ի դեպ միջազգային տարատեսակ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այս պատճառը հաճախ նշում են կանայք։
Այսօր կարելի է դիմել ավտովարկի հատուկ պայմաններով կանանց համար։
Մեքենան իմ գրասենյակն է
Հատկապես կորոնավիրուսային ճգնաժամի և մեկուսացման օրերին մենք համոզվեցինք, որ մեքենան կարող է լինել ոչ պակաս հարմար գրասենյակ, հեռավար աշխատանքի, զանգերի և ուղղակի մի պահ սեփական անձնական տարածքը վայելելու համար։
Մեքենան իմ կարգավիճակն է
Դեռևս չեն անցել այն ժամանակները, երբ մեքենան պարծանքի կամ ցուցամոլության առարկա էր դառնում։
Բայց դե հպարտանալ մեքենայով և ուշադրություն գրավել, ոչ ոք չի արգելել։ Եթե վստահ եք, որ կարող եք սպասարկել մեքենայի ավոտվարկը կամ բուն մեքենան, ապա այս պատճառը ևս լավ առիթ է մեքենա գնելու համար։
Ավտովարկ մեկ օրում
Եթե դուք նույնպես որոշել եք գնել մեքենա, բայց դեռ չունեք բավականին դրամական միջոցներ, դիմե՛ք ՄՈԳՈ։
Մեր կազմակերպությունը տրամադրում է վարկեր ավտոմեքենայի գրավադրմամբ, ինչպես նաև վարկեր ավտոմեքենայի ձեռք բերման համար։
Մենք առաջարկում ենք 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։ ՄՈԳՈ ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, ովքեր որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։
Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։