Թոփ 5 ամենապահանջված մեքենաները Հայաստանում
18.05.2021
Մեքենա ձեռք բերելու մասին որոշում կայացնելիս երբևէ մտածե՞լ եք, թե ինչ մոդելներ են նախընտրում մյուս գնորդները մեզ մոտ` Հայաստանում։
Չնայած վիճակագրական տվյալների սակավությանը, մենք, հիմնվելով ավտոմեքենաների առքուվաճառքում մասնագիտացված ամենահայտնի օնլայն-հարթակների տվյալների վրա, ինչպես նաև ավտովարկավորման առաջատար ՄՈԳՈ-ի մեքենայի ձեռքբերման նպատակով վարկի դիմած հաճախորդների նախապատվությունների վրա, ներկայացնում ենք Ձեզ Թոփ 5 ամենապահանջված մեքենաները Հայաստանում։
Մենք հաշվի ենք առել նախորդ մեկ տարվա գնորդների ընտրությունը, որոնք հիմնված են երեք հիմնական պայմանների վրա՝ գին, որակ, մեքենայի սպասարկման գումար։ Եվ ահա ինչպիսին է եղել պատկերը։
Առաջին հորիզոնական
Թոփ հնգյակը գլխավորում է գերմանական ամենահայտնի ավտոարտադրող Mercedes-Benz-ը։ Վստահ ենք՝ զարմացած չեք։
Եթե մի փոքր երկար հետևեք երթևեկությանը, կնկատեք անցնող մեքենաներից յուրաանչյուր երրորդը հենց այս մակնիշի մեքենա է։
Երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է կրկին գերմանական ավտորտադրող, մեր հին և բարի OPEL-ը։
Ի դեպ Հայաստանում տաքսի ծառայություններում շահագործվող մեքենաների մոտ 75%-ը հենց այս մակնիշի մեքենաներ են։
Nissan՝ կանանց ֆավորիտը
Երրորդ տեղում ճապոնական Nissan-ն է: Այս մակնիշի գրեթե բոլոր մեքենաները ունեն ժամանակակից և բրուտալ արտաքին տեսք, ներսից հարմարավետ են, դրսից՝ ամուր։
Եվ իհարկե նույն դասի մեքենաների մեջ ունեն ամենահարմար գինը։
Ի դեպ Հայաստանում կին վարորդների ամենասիրելի մոդելը հենց այս ավտոարտադրողինն է՝ Nissan juke-ը։
Չորրորդ տեղում BMW-ն է։ Ահա և BMW-ի և Mercedez-ի միջև ընթացող հավերժական ավտո-հակամարտության փաստացի պատկերը։
Mercedez նախընտրում են ավելի շատ գնորդներ, բայց չենք կարող վիճել մի պարզ ճշմարտության հետ՝ BMW-ի վարորդները հավատարիմ են այս մակնիշին առավել քան որևէ այլ ավտոսիրահարներ։
TOYOTA՝ ամուր և մատչելի
Եվ մեր թոփ ամենատարածված մեքենաների հնգյակը եզրափակում է TOYOTA-ն, այս մակնիշի մեքենաների բազմաթիվ առավելություններից ամենաէականը ոչ այդքան բարձր գինն։
Եվ այդ արժեքի համար այն զարմանալիորեն ամուր է և որակով։
Կարևոր է նաև նշել, որ TOYOTA-ն հիբրիդ մեքենաների առաջին արտադրողն է և բազմաթիվ մեգահայտնի աստղեր վարում են հենց այս մակնիշի ավտոմեքենաներ։
Մենք կօգնենք ընտրություն կայացնել
Դե ի՞նչ, պատրաստվու՞մ եք հետևել շատերի օրինակին և ընտրել թոփ հնգյակում հայտնված մակնիշի մեքենաներից, թե՞ որոշել եք տարբերվել։
Ցանկացած դեպքում կարող եք դիմել մեզ, և մենք կօգնենք թե՛ մեքենայի ընտրության հարցում, թե՛ մեքենայի ձեռքբերման հարցում։
Մենք առաջարկում ենք 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։
ՄՈԳՈ ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, ովքեր որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։
Չմոռանանք ասել՝ ԱՆՓՈՐՁԱՆՔ 😊
Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։