Պրակտիկ, էլեգանտ, անվտանգ․.. Ինչպե՞ս ընտրել ավտոմեքենայի գույնը
10.10.2022
Ավտոմեքենայի գույնը ընտրելիս բոլորս էլ ցանկանում ենք, որ այն լինի պրակտիկ ու անվտանգ, բայց միևնույն ժամանակ լինի գեղեցիկ և “աչքի ընկնող”:
Կեղտոտ ճանապարհներ, գողության վտանգ և վատ տեսանելիությունը ամպամած եղանակին․ եկե՛ք հասկանանք, թե որ գույնն է առավել գերադասելի քաղաքում երթևեկելու համար:
Մեքենայի ո՞ր գույնն է ավելի պրակտիկ
Ավտոմեքենայի ամենապրակտիկ գույնը մոխրագույնն է՝ «խոնավ ասֆալտի» երանգը։ Այն հիանալի կերպով քողարկում է կեղտոտ բծերը, թեթև քերծվածքներն ու վնասվածքները: Նույնը կարելի է ասել արծաթագույնի մասին, սակայն այդ երանգի վրա ավելի լավ է երևում հողոտ ճանապարհների կեղտը։
Շատ վարորդներ գերադասում են նաև բաց մոխրագույնը, սակայն նման մեքենան հաճախ նկատելի չէ մարդու աչքին․ մթնշաղին և ամպամած եղանակին այն կարծես թե ձուլվում է ասֆալտին։
Ամենաապահով ու պահանջված մեքենայի գույնը
Ապահովագրական ընկերությունների վիճակագրության համաձայն՝ մեքենայի համար ամենաապահով գույնը սպիտակն է։
Սպիտակ մեքենան տեսանելի է թե՛ գիշերը, թե՛ մթնշաղին, թե՛ վատ եղանակին ու քաղաքի բարձրահարկ շենքերի ստվերում։
Ըստ վիճակագրության՝ ավտոճանապարհային պատահարների մեծ մասը տեղի է ունենում մուգ երանգների մեքենաների մասնակցությամբ:
Բացի այդ, սպիտակ գույնը արտացոլում է լույսի բոլոր ալիքները, գրեթե չի կլանում արևի լույսի էներգիան, և նույնիսկ ամառվա տապին մեքենայի ներսում ջերմաստիճանը շատ չի բարձրանում։
Ըստ ներկերի արտադրող ամերիկյան ամենամեծ ընկերության Axalta-ի տվյալների՝ 2020 թվականին վաճառված բոլոր նոր մեքենաների 38%-ը սպիտակ են։ Այսպիսով, այս գույնը ոչ միայն ամենաանվտանգն է, այլև ավտոշուկայում ամենահայտնին։
Բացի այդ, սպիտակ մեքենաները առավել մատչելի են, և դրանք ավելի հեշտ է վաճառել, քանի որ պահանջված են տաքսի ծառայությունների, առաքման, ավտոմեքենաների վարձակալության ծառայությունների կողմից։
Ո՞ր գույնի մեքենաներն են հազվադեպ գողանում
Եթե Ձեր մեքենան մանուշակագույն է, նարնջագույն, վարդագույն կամ վառ կանաչ, ապա այն լավագույնս պաշտպանված է գողությունից։ Ապահովագրական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ այս երանգների ավտոմեքենաները շատ հազվադեպ են գողանում:
Ավտոմեքենաների հաջորդ խումբը, որը հազվադեպ է հայտնվում հանցագործների ուշադրության կենտրոնում, բաց կապույտ, բաց կանաչ, ոսկեգույն և բեժ երանգներների ավտոմեքենաներն են։
Այս գույները ասոցացվում են ոչ թանկարժեք մեքենաների հետ։ Ամենից հաճախ գողանում են սև, կարմիր, դեղին և վառ կապույտ մեքենաները։
Մեքենայի ամենապրեստիժ գույնը
Սև մեքենաները թվում են ավելի էլեգանտ, սոլիդ և հուսալի։ Սևը միշտ նորաձև է, թրենդային և երբեք չի ձանձրացնի։
Միևնույն ժամանակ սև ֆոնի վրա ճանապարհային կեղտը և անձրևից մնացած հետքերը ամենաշատն են տեսանելի։ Այս երանգի մեքենաների վրա նաև նկատելի են քերծվածքներն ու թերությունները, իսկ շոգ եղանակին սևը հեշտությամբ կլանում է արևի ջերմությունը։
Բացի այդ, սև մեքենաները ավելի թանկ արժեն ավտոշուկայում։
Վիճակագրության համաձայն՝ սև մեքենաներին է բաժին ընկնում վաճառքների 22%-ը։
Ավտովարկ մեկ օրում
Եթե դուք արդեն կայացրել եք որոշում ձեռք բերել ավտոմեքենա, կարևոր չէ, թե ինչ գույնի, բայց դեռ չունեք բավականին դրամական միջոցներ, դիմե՛ք ՄՈԳՈ։
Մենք առաջարկում ենք 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։
ՄՈԳՈ ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, ովքեր որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։
Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։