Ինչպե՞ս ընտրել առաջին մեքենան
08.07.2022
Մենք բոլորս հիշում ենք մեր առաջին մեքենան: Հետիոտնից դեպի վարորդ անցումը
յուրահատուկ ծես է հիշեցնում, երբ դու ստանում ես ազատություն հարմարավետ, ազատ
երթևեկելու ցանկացած վայր և ցանկացած ժամանակ։
Երբ քննությունը հաջողությամբ հարձնել եք և ստացել վարորդական իրավունքը,
ժամանակն է մտածել մեքենա ձեռք բերելու մասին։ Առաջին մեքենան գնելը ամենահիշարժան
իրադարձություններից մեկն է:
Ցավոք, ոչ բոլորը գիտեն, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել նման լուրջ
գնում կատարելիս: Վարորդական փորձի իսպառ բացակայության դեպքում խորհուրդ է տրվում
գնել մեքենա՝ հնարավորինս պարզագույն կառավարմամբ և հուսալի անվտանգության
համակարգերով: Եկեք միասին հասկանանք, թե ինչպիսին պետք է լինի առաջին մեքենան
սկսնակ վարորդի համար։
Նո՞ր ավտոմեքենա, թե՞ օգտագործված
Սա յուրաքանչյուր սկսնակ վարորդի ամենամեծ երկընտրանքներից մեկն է: Մի կողմից՝
օգտագործած, բայց վստահելի մեքենա հեղինակություն վայելող բրենդից, իսկ մյուս
կողմից՝ նոր, բայց բյուջետային տարբերակ։ Նախքան որոշում կայացնելը, խորհուրդ ենք
տալիս հաշվի առնել երկու տարբերակների առավելություններն ու թերությունները:
Օգտագործված մեքենայի առավելությունը, ինչպես ասվեց, համեմատաբար համեստ
գումարով բարձրակարգ մեքենայի սեփականատեր դառնալու հնարավորությունն է։ Նման
մեքենաներն ավելի հուսալի են թվում, քան բյուջետային տարբերակները:
Բայց հիշե՛ք, որ երկրորդային շուկայից մեքենա ձեռք բերելիս Դուք չգիտեք, թե
ինչպես է այն օգտագործվել․ արդյո՞ք շարժիչը չունի թերություններ, չի հայտնվել
մեքենան պատահարների մեջ, այնուհետև վերականգնվել, ինչպիսին է փոխանցման տուփի
մաշվածությունը և այլ հանգամանքներ։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ օգտագործած մեքենան հիմնականում պահանջում է
լրացուցիչ ներդրումներ, օրինակ՝ փոքր անսարքությունների վերացում, որոնք չեն
հայտնաբերվել մեքենայի զննման ժամանակ։
Նոր մեքենա գնելիս դուք չեք կատարում լրացուցիչ ներդրումներ, տրվում է մեքենայի
պաշտոնական երաշխիք ավտոարտադրողի կողմից։ Այդպիսի մեքենան չունի տեխնիկական
խնդիրներ և լիովին պատրաստ է շահագործման։
Թանկարժե՞ք, թե բյուջետային
Այս պարագայում, իհարկե, ամեն ինչ կախված է ձեր ցանկություններից և
հնարավորություններից։ Մեծ գումարով դուք կարող եք դառնալ բարձր դասի նոր մեքենայի
սեփականատեր։ Բայց արդյո՞ք իմաստ ունի նման ներդրումը:
Առաջին մեքենայով դուք դեռ պետք է սովորեք վարել, գործնականում ձեռք բերեք
վարելու հմտություններ ու փորձ: Այս պարագայում սխալներից հնարավոր չէ խուսափել, և
լավագույն դեպքում մեքենան կստանա քերծվածքներ ու թեթև վնասվածքներ։
Այնպես որ, թանկարժեք մեքենան սեփական ձեռքերով փչացնելը լավագույն տարբերակը
չէ։
Մե՞ծ, թե՞ փոքր
Այս չափանիշով առաջնորդվելիս պետք է անմիջապես բացառել մեծ քրոսովերներն ու
ամենագնացները։
Իհարկե, դրանք շատ առավելություններ ունեն՝ լիաքարշակ համակարգ, լավ
տեսանելիություն, ավելի դիմացկուն թափք։ Այնուամենայնիվ, կան նաև թերություններ՝
նախ և առաջ, դրանք ունեն ավելի քիչ մանևրելու հնարավորություն և, որպես կանոն,
ավելի դժվար են կառավարվում, քան կոմպակտ մեքենաները։
Սկսնակների համար այս հանգամանքները կարևոր դեր է խաղում, քանի որ հետընթաց
կատարելը, անկյունագծով կայանումը, շրջանցումները ավելի դժվար է կատարել։
Սկսնակների համար լավագույն տարբերակներն են «A», «B», «B +» սեգմենտների
մեքենաները, ինչպես նաև համեմատաբար փոքր քրոսովերները, որոնց չափերը մոտ են
համապատասխան դասերի հեչբեքներին:
Ավտովարկ մեկ օրում
Եթե դուք արդեն կայացրել եք որոշում ձեռք բերել ձեր առաջին ավտոմեքենան, բայց դեռ չունեք բավականին դրամական միջոցներ, դիմե՛ք ՄՈԳՈ։
Մենք առաջարկում ենք 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։
ՄՈԳՈ ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, ովքեր որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։
Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։