Ինչպե՞ս հասկանալ, որ անհրաժեշտ է նոր մեքենա գնել
29.04.2022
Շատ կարևոր է ժամանակին նկատել ավտոմեքենայի “ծերացման” կրիտիկական ախտանիշները և հասկանալ, որ ժամանակն է այն որքան հնարավոր է շուտ վաճառել և նոր մեքենա գնել:
Եվրոպական շատ բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում (Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա և այլն) ավտոմեքենայի կյանքը սովորաբար կազմում է 5-7 տարի։
ԱՄՆ-ում շատ վարորդներ նախընտրում են փոխել մեքենան, հենց որ նոր մոդել է դուրս գալիս շուկայում։
Երբ մեքենան «իր կյանքն ապրել է»
Եվ այսպես, ինչպե՞ս հասկանալ, որ ավտոմեքենան արդեն պիտանի չէ օգտագործման համար, և դուք պետք է շտապ մտածեք նորը գնելու մասին:
Մեքենայի համար կրիտիկական է համարվում 5 տարվա շահագործումն ու 100 հազար կմ վազքը։ Հենց այս փուլում է, որ մեքենան սկսում է լուրջ խնդիրներ ունենալ, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Ստուգե՛ք մեքենայի թափքը, հատկապես ներքևի և մեքենայի վատ օդափոխվող հատվածները, որտեղ խոնավություն է կուտակվում։
Բանն այն է, որ կոռոզիան հնարավոր է մաքրել և ներկել, բայց ամբողջությամբ վերացնել չի ստացվի, և երկաթը կշարունակի ժանգոտել:
Ձեր մեքենայի նավթի սպառումը ավելացե՞լ է, արտանետվող խողովակից կապտավուն ծու՞խ է դուրս գալիս, իսկ մոմերի վրա սև մու՞ր է նստում։
Դա նշանակում է, որ մեքենայի շարժիչը հիմնահատակ վերանորոգման կարիք ունի, ինչը շատ ծախսատար և բարդ գործընթաց է:
Վառելիքի սպառման աճը մեքենայի հզորության անկմամը զուգահեռ, մեքենայի «լողացող» արագությունը նույնպես լուրջ խնդիրների մասին են վկայում, որոնք երկար և ծախսատար լուծումներ են պահանջելու։
Ամենայն հավանականությամբ դուք նորից կլսեք հիմնանորոգման անհրաժեշտության մասին: Փոխանցման տուփի հետ կապված խնդիրների լուծումը նույնպես կարժենա կլորիկ գումար:
Եթե ձեր մեքենայում գտնեք այս ախտանշաններից մի քանիսը, ապա պետք է հասկանալ, որ դրանց «բուժումը» ոչ միայն թանկ է լինելու, այլ ընդհանրապես անշահավետ։
Երբեմն վերանորոգման գինը նույնն է, ինչ մեքենայի շուկայական արժեքը: Եվ եթե դուք նախատեսում եք վաճառել նման մեքենա, ապա դա արեք հնարավորինս շուտ:
Ե՞րբ վաճառել մեքենան և ֆինանսապես չտուժել
Շահագործման առաջին տարիների ընթացքում մեքենայի գինը միջինում մի քանի տասնյակ տոկոսով իջնում է՝ կախված սկզբնական արժեքից ու մակնիշից։
Գումար չկորցնելու համար պետք է մեքենան վաճառել օգտագործման երկրորդ տարում։ Այդ ժամանակ գնի տարբերությունը կկազմի մոտ 10-20%։
Շահագործման երրորդ տարում մեքենայի արժեքը իջնում է արդեն 30-40%-ով։
Ձեռնտու և հասանելի
Եթե դուք արդեն կայացրել եք որոշում գնել նոր մեքենա, բայց դեռ չունեք բավականին դրամական միջոցներ, դիմե՛ք ՄՈԳՈ։
Մենք առաջարկում ենք 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։
ՄՈԳՈ ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, որոնք որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։
Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։