Քրոսովեր և սեդան. Առավելություններն ու թերությունները
22.03.2022
Քրոսովերի և սեդանի առավելություններն ու թերությունները բացահայտելու համար նախ պետք է պատկերացում կազմել, թե ինչով են տարբերվում այս երկու տեսակի ավտոմեքենաները։
Սեդանը տիպիկ քաղաքային մեքենա է։
Որպես կանոն այն հինգ տեղանոց է՝ 4 կողային դռներով, ունենում է եռածավալ թափք՝ սրահից առանձնացված և սեփական «տանիք» ունեցող բեռնախցիկով։
Վարորդների մեծ մասը քաղաքում երթևեկելու համար գերադասում է հենց սեդան:
Քրոսովերներն ավելի ընդարձակ են՝ տարողունակ բեռնախցիկով և բարձր նստատեղով, նման են հեչբեքերի և ամենագնացների:
Այս մեքենաները հիմնականում ունեն 4WD և AWD լիաքարշակ համակարգեր, ինչը մեծ առավելություն է հանդիսանում քաղաքից դուրս անկանոն ճանապարհներով երթևեկելիս։
Վառելիքի ծախսը
Սեդանն, այս ցուցանիշից դատելով, զգալի առավելություն ունի։ Իհարկե, եթե խոսքը չի գնում երեք լիտրանոց շարժիչով և 250 ձիաուժ հզորությամբ մեքենայի մասին։
Ամենագնաց սեգմենտի մեքենաների լիաքարշակ համակարգն ու մեծ քաշը, իհարկե, մեծացնում են վառելիքի ծախսը և հաճախ հիասթափեցնում պոտենցիալ գնորդներին:
Սակայն ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակագերը թույլ են տալիս կառավարել այն և չհասցնել կրիտիկական մասշտաբների։
Հարմարավետ ինտերիերը
Ինտերիերի հարմարավետությունը համարվում է սեդանների ևս մեկ առավելություն։
Բանն այն է, որ քրոսովերների արտադրողները ի սկզբանե հատուկ ուշադրություն էին դարձնում տեխնիկական պարամետրերին, իսկ ինտերիերը երկրորդական էր:
Այնուամենայնիվ, ժամանակակից քրոսովերները հարմարավետության և ներքին սարքավորումների առումով գնալով կատարելագործվում են:
Ամեն դեպքում երկար ճանապարհորդությունների ժամանակ քրոսովեր մեքենաներում ուղևորները կարող են հոգնել՝ նստատեղերի ուղղահայաց դիրքի և կոշտության պատճառով։
Ի տարբերություն քրոսովերների՝ սեդանների նստատեղերը ունեն տարբեր անկյուններ և կարգավորման ավելի ճկուն համակարգեր։
Անցանելիությունը
Ժամանակակից սեդանների մեծ մասը արտադրվում են շատ ցածր թափքով, ինչի պատճառով այս տեսակի ավտոմեքենայով կարելի է տեղաշարժվել միայն քաղաքում՝ խուսափելով քիչ թե շատ խորը ջրափոսերից։
Քրոսովերները չեն վախենում ոչ միայն փոսերից ու եզրաքարերից, այլ նաև դժվարանցելի, անգամ ձյունածածկ ճանապարհներից։
Ամեն դեպքում այս մեքենաների սեփականատերերը պետք է հիշեն, որ քրոսովերները տարբերվում են դասական ամենագնացներից, և լիաքարշակության համար պատասխանատու համակարգը հակված է գերտաքացման:
Անվտանգության մակարդակը
Անվտանգությունը համարվում է քրոսովեր գնելու հիմնական պատճառներից մեկը: Մեծ ու ծանր մեքենան ասոցացվում է անվտանգության հետ։
Բացի այդ, սեդանների համեմատ քրոսովերների տեսադաշտը ավելի մեծ է, իսկ թափքը՝ բարձր, ինչը հնարավորություն է տալիս վարորդին ավելի հստակ տեսնել առջևում գտնվող մեքենաներն ու ճանապարհը։
Սակայն հաշվի առեք, որ այս մեքենաները ավելի դժվար է կառավարել։
Քրոսովեր և սեդան․ Եզրակացություն
Անհնար է միանշանակ ասել, որ քրոսովերն ավելի լավն է, կամ սեդանները, քանի որ յուրաքանչյուր վարորդ պետք է ինքնուրույն որոշում կայացնի, թե որ պարամետրն է իր համար ավելի կարևոր:
Որոշների համար կարևոր է, որ մեքենան կոմպակտ լինի, քիչ վառելիք ծախսի և քիչ տեղ զբաղեցնի ավտոկայանատեղիում:
Ուրիշները ցանկանում են վստահ լինել, որ մեքենան կկարողանա հաղթահարել դժվարանցանելի ճանապարհը։
Ավտովարկ մեկ օրում
Եթե դուք արդեն կայացրել եք որոշում ձեռք բերել ավտոմեքենա, կարևոր չէ քրոսովեր, թե սեդան, բայց դեռ չունեք բավականին դրամական միջոցներ, դիմե՛ք ՄՈԳՈ։
Մենք առաջարկում ենք 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։
ՄՈԳՈ ավտովարկերը հարմար են անգամ այն մարդկանց համար, ովքեր որոշակիորեն վնասել են իրենց վարկային պատմությունը և հնարավորություն չունեն վարկ ստանալ այլ ֆինանսական կազմակերպություններից։
Բաժնի այլ նյութերի ծանոթանալու համար անցե՛ք ՄՈԳՈ Բլոգ էջ։