Ամենագնաց, թե՞ կոմպակտ ավտոմեքենա
18.02.2022
Ժամանակակից աշխարհում ավտոմեքենա գնելը վաղուց արդեն ոչ թե ճոխություն է, այլ անհրաժեշտություն։
Եթե դուք դեռևս կանգնած եք ընտրության առաջ, թե ինչ չափսի մեքենա ձեռք բերել՝ ամենագնաց, թե կոմպակտ ավտոմեքենա, ապա այս հոդվածը Ձեզ համար շատ օգտակար կլինի։
Ժամանակակից միտումներն աստիճանաբար տանում են նրան, որ ամենագնացների և քրոսովերների հզորությունը զիջում է կոմպակտ մեքենաների մինիմալիզմին ու շարժունակությանը։
Չնայած, որ դեռ ոչ վաղ անցյալում կոմպակտ մեքենաները համարվում էին կանացի, այսօր փոքր քաղաքային հեչբեքի ղեկին կարող եք տեսնել կանանց, տղամարդկանց, երիտասարդների և ավագ սերունդի ներկայացուցիչների:
Քաղաքային ծանրաբեռնված երթևեկությունը, անվերջ խցանումները թելադրում են իրենց օրենքները։
Իսկ փոքր մեքենաների նշանակալի առավելություններից են դրանց մանևրելու հնարավորությունները, մատչելի գինը, էժան սպասարկումն ու վառելիքի խնայողությունը։
Բացի այդ, կոմպակտ մեքենաների պարագայում լուծվում է առօրեական խնդիրը՝ հարմար ավտոկայանատեղի գտնելը։
Մեծ, ծանր ու անվտանգ ամենագնաց
Ինչ վերաբերում է անվտանգությանը, այս առումով փոքր չափսի մեքենաները զգալիորեն զիջում են մեծերին։
Ամենագնացների, պիկապների և մեծ սեդանների ուղևորներն ավելի քիչ են տուժում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, քան կոմպակտ ավտոմեքենաներում գտնվողները:
Բացի չափից, մեքենայի քաշը և ծանրության կենտրոնը ուղղակիորեն ազդում են անվտանգության չափանիշի վրա։ Զարմանալի չէ, որ շատերը հզոր մեքենաների մեջ ավելի ապահով և անվտանգ են իրենց զգում։
Դժվար չէ պատկերացնել, որ նույն արագությամբ ընթացող փոքր ու մեծ/ ծանր և թեթև մեքենաների բախման դեպքում, իմպուլսի պահպանման օրենքի համաձայն՝ կոմպակտ մոդելը ավելի շատ կվնասվի, իսկ դրա ուղևորները ավելի շատ կտուժեն։
Ճապոնական, թե՞ գերմանական
Եթե կանգնած եք ընտրության առաջ և չեք կողմնորոշվում, թե որ երկրի արտադրության մեքենա ձեռք բերել, հաշվի առեք մի կարևոր գործոն։
Շարժիչներ մշակելիս ճապոնացիներն ու գերմանացիները տարբեր ճանապարհներով են գնացել։ Թե՛ Եվրոպայում, թե՛ արևելյան երկրներում սիրում են խնայող մեքենաներ։
Սակայն ճապոնական ավտոարտադրողները ավելի շատ գերադասում են հիբրիդային շարժիչներ, մինչդեռ գերմանացիները կենտրոնացել են փոքրալիտրաժ ագրեգատների կամ դիզելային շարժիչների վրա։ Վառելիքի ծախսի տարբերությունը կազմում է մոտ 3 լիտր հարյուր կիլոմետրի համար։
Ավտովարկ մեկ օրում
Եթե կողմնորոշվել եք, թե ինչ մեքենա եք ցանկանում ձեռք բերել, լինի դա ամենագնաց, թե կոմպակտ ավտոմեքենա, բայց դեռ չունեք բավականին դրամական միջոցներ, դիմե՛ք ՄՈԳՈ։
Մեր վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր ավտոմեքենայի գրավադրմամբ, ինչպես նաև վարկեր ավտոմեքենայի ձեռք բերման համար։
Մենք առաջարկում ենք 350.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ վարկեր՝ ցանկացած տարիքի, մոդելի և արտադրության ավտոմեքենա ձեռք բերելու համար։