Էլեկտրական մեքենան ապագայի ապահովությունն է
17.12.2021
Էլեկտրական մեքենա ձեռք բերելիս օգտակար է իմանալ դրանց առավելությունների և թերությունների մասին։ Առավելությունները բավարար են, որպեսզի դրդեն ձեռք բերել այն։ Բայց շատերն էլ երկմտում են։ Չէ՞ որ էլկետրական մեքենա ձեռք բերելիս կարող եք բախվել մի շարք անհարմարությունների։
Էլեկտրական մեքենա․ առավելություններն ու թերությունները
Էկոլոգիապես մաքուր երթևեկություն․ Էլեկտրական մեքենաների կարևոր առավելությունը՝ ավելի քիչ օդի աղտոտվածություն, նվազագույն քանակով արտանետումներ և քիչ աղմուկ:
Էլեկտրական մեքենան կխնայի լիցքավորման արժեքը։
Երբեմն էլ այն լրիվ անվճար կդառնա, եթե օգտվեք հանրային լիցքավորման կայաններից կամ ձեր սեփական EV լիցքավորիչը տեղադրեք տանը:
Եթե ձեր տանը տեղադրված է արևային էներգիայի համակարգ, այն մեքենայի լիցքավորման գինը նույնպես կհասցնի նվազագույնի:
Պարզապես միացրե՛ք այն գիշերը սնուցման աղբյուրին, ինչպես բջջային հեռախոսը, և արթնանալուց մեքենան կլինի ամբողջությամբ լիցքավորված և ճանապարհ ընկնելուն պատրաստ:
Էլեկտրական մեքենան զգալիորեն քիչ սպասարկում է պահանջվում։
Սակայն ցավոք դրանց ընդհանուր խնդիրը մարտկոցների ցածր արդյունավետությունն է։ Սա թույլ չի տալիս օրվա ընթացքում զգալի քանակությամբ էներգիա պահել։
Օդի ջերմաստիճանի նկատմամբ զգայունությունը նույնպես կարելի է էլեկտրական մեքենայի թույլ կողմը համարել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 5°-ի դեպքում մարտկոցի հզորությունը կրճատվում է 20%-ով, -5°-ի դեպքում՝ 35-40%-ով, իսկ -12°-ի՝ 50%-ով:
Նաև հաշվի՛ առեք, որ օդորակիչը և վառարանը սնվում են մեքենայի մարտկոցից։ Միացնելով դրանք՝ դուք կրճատում եք էներգիայի պաշարը ևս 20-25%-ով։
Ժամանակակից էլեկտրական մեքենաներում օգտագործվում են երկու տեսակի մարտկոցներ. Նիկել-մետաղական հիդրիդներն ավելի էժան են, բայց ավելի շատ են կշռում և արագ են մաշվում: Լիթիում-իոնն ավելի թանկ է, բայց ավելի թեթև, դիմացկուն և կայուն:
Ֆինանսապես ձեռնտու և հասանելի
Իսկ հիմա պատկերացնենք իրավիճակ, երբ դուք ցանկանում եք մեքենան ձեռք բերել ավտովարկով։
Չէ՞ որ այս դեպքում, փաստացի այն գումարը, որը դուք հակառակ դեպքում պետք է ծախսեիք վառելիքի վրա, այժմ կարող եք մարել վարկը և անգամ չնկատել այն։
Այսպիսով ֆինանսական առումով այն ևս ձեռնտու է։
Իսկ ընդամենը մի քանի տարի անց մեքենան կլինի ամբողջովին ձերը։ Այն կարող եք օգտագործել ցանկացած նպատակով, անգամ եթե պահանջվի մեքենայի գրավով վարկ։